Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերի և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջերով, Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային նախնական հայտերին համաձայն սույն որոշման հավելված 1-ի,
2. Սուբվենցիաների ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսական հայտերը,
3. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2020թվականի բյուջեով նախնական բավարար ֆիանսական միջոցներ են նախատեսված ծրագրերի իրականացման և համայնքային ներդրումներ կատարելու համար:
4. Առաջարկել համայնքի ղեկավարին հավելված 1-ով հաստատված նախնական հայտերի ծրագրերի իրականացման համար պատվիրել նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: