|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հոկտեմբերի 2018 թվականի N 98 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 02 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ <<ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՀՈՒՆԻՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 23 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 1000 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ <<ՎԱՐԴԱԲԼՈՒՐ>> ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 34 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14.09.2018ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 88 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Նկատի ունենալով, որ նախկին Ագարակաձոր համայնքի ավագանին 02 նոյեմբերի 2017 թվականի թիվ 34 որոշումը կայացնելիս <<Վարդաբլուր>> բնապահպանական հիմնադրամի կանոնադրությունը պետական գրանցում չի ունեցել, որի պատճառով հիմնադրամը չէր կարող սահմանված կարգով դիմել և համայնքապետարան ներկայացնել պահանջվող փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը հիմնադրամին անհատույց (անժամկետ) հողեր հատկացնելու համար և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 37-րդ հոդվածի 1-ին և 38 –րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Նախկին Ագարակաձոր համայնքի ավագանու 02 նոյեմբերի 2017 թվականի, << Ագարակաձոր համայնքի ավագանու 30 հունիսի 2017 թվականի թիվ 23 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Ագարակաձոր համայնքի 1000 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը <<Վարդաբլուր>> բնապահպանական հիմնադրամին տրամադրելու մասին >> թիվ 34 որոշման 2-րդ կետը ճանաչել անվավեր:
2. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 14.09.2018թվականի թիվ 88 որոշումը: |
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|