Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 23-ը հունիսի 2021 թվականի թիվ 9 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 23 հունիսի 2021 թվականի թիվ 9 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի ավագանու՝ 16-ը ապրիլի 2021 թվականի «Արենի ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Սերյոժա Նելսոնի Սիմոնյանի թեկնածությունը հաստատելու մասին» թիվ 039 որոշումն անվավեր ճանաչելու մասին
3. Արենի համայնքի ավագանու՝ 30-ը ապրիլի 2021 թվականի «Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին» թիվ 056 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
4. Արենի համայնքի ավագանու 30.04.2021թվականի թիվ 055 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքայինսեփականություն հանդիսացող 0.408 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը, մանկապարտեզ կառուցելու նպատակով, «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամին անհատույցօգտագործման իրավունքով տրամադրելու մասին
5. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու և գումարի չափը հաստատելու մասին
6. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
7. Սփյուռքահայ գործարար Մարինե Հակոբյանի դիմում առաջարկը քննարկելու և վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցվելիք համայնքային բացօթյա մշակութային թանգարանի նախագիծը պատվիրելուն և համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեից վճարելուն համաձայնություն տալու մասին