Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 05-ը մայիսի 2021 թվականի թիվ 7 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 05.05.2021 թվականի թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայքնում մայիսի 9-ի տոնակատարությունները կազմակերպելու նպատակով գումար հատկացնելուն համաձայնություն տալու մասին
3. Արենի համայնքի ավագանու 17.12.2020թվականի թիվ 139 որոշման հավելված 1-ում լրացումներ և փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին:
4. Արենի համայնքի ավագանու 17.12.2020թվականի թիվ 138 որոշման հավելված 1-ում լրացումներ և փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին:
5. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա երկրաբանական գիտությունների ինստիտուտին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքից 30քմ գյուղատնտեսական նշանակության հողամաս 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին: