Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 259-Ա

ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՌՆԻԿ ԽԱՉԻԿԻ ՍԻՍԱԿՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ 0,8 ՀԱ ԱՆՇԱՐԺ ԳՈԻՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1260 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 466-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 101-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով   Գառնիկ Սիսակյանի  դիմումը՝ որոշում եմ.

Լուծել 16 նոյեմբերի 2007 թվականին Արենի գյուղապետարանի  և քաղաքացի Գառնիկ Խաչիկի Սիսակյանի  միջև կնքված Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,8հա  մակերեսով  անշարժ գույքի  վարձակալության   պայմանագիրը (վկայական  0087760):

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ