Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 373-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՉԳՈՐԾՈՂ ՀԻՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով և   Արենի համայնքի բնակավայրերում չգործող, հին խողովակաշարերը և ջրագծերը՝ կիսախողովակները ապամոնտաժելու և նրանցով նոր ծրագրեր իրականացնելու համար ստեղծված մշտական հանձնաժողովի 04․07.2024թվականի թիվ 4 արձանագրությունը՝   որոշում եմ՝

1. Արենի համայնքի Արենի բնակավայրի 15-րդ փողոցում առկա չգործող խմելու  ջրի 110 գծամետր, 110մմ տրամաչափի երկաթյա խողովակները ապամոնտաժել։

2. Խողովակները օգտագործել Արենի բնակավայրում ջրահեռացման համակարգի կառուցման նպատակով։

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ