Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒԼԻՍԻ 2021թվականի N 204

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ <<ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ>> ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 7.7362ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.2666ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1918-Ն,  ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումները,  Արենի համայնքի ավագանու 14.07.2021 թվականի թիվ 082 որոշումը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

1.  Արենի համայնքի Աղավնաձոր  բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն.

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Խաչեն Վայնզ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 7.7362 հա  գյուղատնտեսական նշանակության հողամասից  (գործառնական նշանակությունը՝ վարելահող, ծածկագիրը՝ 10-006-0270-0015) առանձնացված 0.2666հա հողամասի  նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական մթերքների մթերման կետ կառուցելու նպատակով:

2.  <<Խաչեն Վայնզ>> ՍՊԸ-ին  տալ նախագծման  թույլտվություն՝  համաձայն սույն որոշման հավելվածի,

3. Նախագծման թույլտվության հերթական համարն է 26,

2. Վերը նշված արտադրական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեն՝ Արենի համայնք, Աղավնաձոր բնակավայր 27 փողոց  թիվ 36:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ