 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, arenigyux@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 015-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1.51265ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 1.51265 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0282-, հողատեսքը՝ ջրովի վարելահող) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ