 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, arenigyux@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 018-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.01253ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 20.05.2022թվականի <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայոց ձոր-1, Վայոց ձոր-2, Վայոց ձոր-3, Վայոց ձոր-4, Վայոց ձոր-5, Վայոց ձոր-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախխագծերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին>> թիվ 122-Ա որոշումը, Արենի համայնքի ավագանու 17.03.2022թվականի <<ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտեվորման նախագիծը հաստատելու մասին>> թիվ 26-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝
1. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01253հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-020-0072-, գործառնական նշանակությունը՝ այլ) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Ելփին բնակավայր 1-ին փողոց թիվ 5:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ