Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 374-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2,41898 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի   պահանջներով, և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 26 հունիսի 2024թվականի թիվ 091-Ա որոշումը,  որոշում եմ.

  Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային   սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 2,41898հա հողամասը  (ծածկագիրը՝ 10-025-0106-0053, գործառնական նշանակությունը ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի, հասցեն Արենի, Խաչիկ Կվարցիտի 1-ին թաղամաս 3) մինչև թույլտվության ժամկետի ավարտը,  20 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ՝ հաշված 14․ հունիսի 2024թվականից: 

  • Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝  2 249 651 ՀՀ դրամ,
  • 2024 թվականի տարեկան վարձավճարը սահմանել 3 000 000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման մինչև 2024թվականի դեկտեմբերի 25-ը։
  • 2025թվականի հունվարի մեկից տարեկան վարձավճարը սահմանել 10 000 000 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 44 450%-ը: Պայմանագրի կնքման պահին 2,41898հա արդյունաբերական նշանակության հողամասի  հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում  է 22 497  ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 1 %-ը),
  • Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 833 333 ՀՀ դրամ:
  • Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
  • Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
  • Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ