 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, arenigyux@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 019-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԹՈՒՐ ՉՈՒԲԱՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,008ՀԱ ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-510-Ն, 26.12.2002թ.) 7-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝
1. Ճանաչել Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արթուր Չուբարի Կարապետյանի կողմից փաստացի ավել օգտագործվող Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի 33-րդ փողոց թիվ 20 հասցեում գտնվող 0.008հա բնակավայրերի նշանակության հողամասի սեփականության իրավունքը (ծածկագիրը՝ 10-006-0101-0007, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման):
2. Արթուր Կարապետյանի կողմից փաստացի ավել օգտագործվող 0.008հա բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ