Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 021-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԺԻՐԱՅՐ ՍԱՄՎԵԼԻ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,14736ՀԱ ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-510-Ն, 26.12.2002թ.) 7-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

 

1. Ճանաչել Արենի համայնքի Արփի   բնակավայրի վարչական տարածքում գտնվող Ժիրայր Սամվելի Ոսկանյանի, Արևիկ Սուրենի Հարությունյանի, Սոնա Ժիրայրի Ոսկանյանի, Սևակ Ժիրայրի Սամվելյանի և  Սաթիկ Ժիրայրի Ոսկանյանի  կողմից փաստացի ավել  օգտագործվող  0.14736հա գյուղատնտեսական  նշանակության հողամասի  սեփականության իրավունքը (ծածկագիրը՝ 10-012-0117-0018, հողատեսքը՝ վարելահող):

2. Ժիրայր Ոսկանյանի և նրա ընտանիքի  կողմից փաստացի  ավել օգտագործվող 0.14736հա գյուղատնտեսական   նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ