 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, arenigyux@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N DRAWT
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎԵՏԻՍ ԽՈՒԴՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանու 08.07.2022թվականի թիվ 70-Ա որոշումը, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝
1. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ավետիս Խուդոյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.5հա (ծածկագիրը՝ 10-036-0109-0137, հողատեսքը՝ վարելահող) հողամասից առանձնացված 0.3հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծարանի կառուցման նպատակով:
2. Վերը նշված հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ Արենի համայնք, Չիվա բնակավայր՝
2. Կառուցապատող Ավետիս Խուդոյանին տրամադրել նախագծման թույլտվություն, որի հերթական համարն է՝ _____
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ