 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 019-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈԿՐԱՏ ԴԱՎԻԹԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.06 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումները, Արենի համայնքի ավագանու 27.09.2024թվականի թիվ 139-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սոկրատ Դավիթի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0203, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։
2․ Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Արենի Երևանյան խժուղի, 2/3 հողամաս։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեփականատիրոջ կողմից հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 690 900 ՀՀ դրամ գումարը վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ