 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՅԻՍԻ 2024թվականի N 258-Ա
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 5,00055 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 03․04․2024թվականի թիվ 045-Ա որոշումը, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 15.05.2024 թվականի թիվ 1 արձանագրությունը, որոշում եմ.
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 5,00055 հա (ծածկագիրը՝ 10-037-0104-0094, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը 25 տարի ժամկետով, վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Մարգարիտ Արայի Ավետյանին։
- Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 925 102 ՀՀ դրամ,
- Տարեկան վարձավճարը սահմանել 72 000 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 1297%-ը: Պայմանագրի կնքման պահին 5,00055հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 5551 ՀՀ դրամ,
- Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ:
- Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
- Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
- Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ