Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 025-Լ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, Արենի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման և համակարգման նպատակով՝

1.      Ստեղծել Արենի համայնքում 2025 թվականին Արենիի մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով՝ համաձայն հավելվածի։

2.     Հանձնաժողովի նախագահին՝

1)      կազմել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը:

2)     հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ։

3.     Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ