 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 490-Ա
ՆԱԽԿԻՆ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄՈԶՐՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՊՈԱԿ-ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 901 ԱՆՇԱՐԺ ԳՈԻՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 466-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 101-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 26․09․2024թվականի թիվ 1503-Ն որոշումը՝ որոշում եմ.
Լուծել 28 հունիսի 2012 թվականին նախկին Գնիշիկի գյուղապետարանի և <<ՀՀ Վայոց Ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> Պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 901 պայմանագիրը (վկայական 03072012-10-0041):
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ