Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի և Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 55-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Ավագ Ղազարյանի, Չիվա բնակավայրի բնակիչ Արմեն Խաչատրյանի դիմումները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Հրդեհից տուժած Արենի համայնքի ներքոհիշյալ բնակիչներին հատկացնել դրամական օգնություն
1) Ավագ Ղազարյան՝ 100հազար ՀՀ դրամ,
2) Արմեն Խաչատրյան՝ 250հազար ՀՀ դրամ,
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի նախկին բնակիչ, հանգուցյալ Հասմիկ Օնիկի Վարդանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար Աղվան Մանուկյանին հատկացնել դրամական օգնություն 200հազար ՀՀ դրամի չափով: