Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.43580հա (ծածկագիրը՝ 10-012-0156-, գործառնական նշանակությունը՝ անջրդի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ի չափով՝ 228 800 ՀՀ դրամ:
|