Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Դիմել ՀՀ Բնապահպանության նախարարություն Արենի համայնքը <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում նախատեսվող գործունեության ազդակիր համայնք ճանաչելու համար: |