Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կառավարության «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1595-Ն որոշմամբ հաստատված Արենի համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն.
- Մայիս Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 1.00811հա ընդհանուր մակերես ունեցող հողամասից (նպատակային նշանակությունը՝ ջրային,գյուղտնտեսկան, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ջրային, արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0179-0009, վկայական N 01112017-10-0013) 0.84211հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
|