Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1.Մերժել Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Տիգրան Խաչատրյանի <<Աղավնաձոր բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող լողավազանի շենքը օգտագործման տրամադրելու մասին>> դիմումը:
2. Արենի համայնքի Աղավնաձոր և Խաչիկ բնակավայրերում, Տիգրան Խաչատրյանի հետ համատեղ, ուսումնասիրել և ընտրել համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխան այլ տարածքներ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին նման տարածքների առկայության դեպքում, ներկայացնել ավագանու նիստի քննարկմանը՝ առաջիկա 5 տարիներին բիզնես գործունեություն իրականացնելու նպատակով Տիգրան Խաչատրյանին վարձակալությամբ հատկացնելու համար: