Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի ավագանու՝ 30-ը արիլի 2021 թվականի «Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին» թիվ 056 որոշման 6.1-ից 6.4 կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝
6.1. 0.38221հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0322-0005, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 200 000 ՀՀ դրամ,
6.2. 0.17977հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0322-0003, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 100 000 ՀՀ դրամ,
6.3. 0.3895հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0322-0004, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կորիզավոր) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 250 000 ՀՀ դրամ,
6.4. 0.34566հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0322-0006, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի կորիզավոր) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 220 000 ՀՀ դրամ, |