Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերի տարածքից, բուսական ծածկույթից զուրկ, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հատվածներից հողային զանգվածի 1 խմ-ի համար սահմանել հետևյալ վճարները՝
ա) Համայնքի բնակիչ հանդիսացող ֆիզիկական անձանց համար 700 ՀՀ դրամ
բ) Համայնքի բնակիչ չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 1000 ՀՀ դրամ
գ) Իրավաբանական անձանց համար 1500 ՀՀ դրամ: |