Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 26-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բարեկամական կապերի ամրապնդման, համագործակցության և զարգացման գործում զգալի ավանդի ներդրման համար հայազգի գործարար Վահե Սամվելի Պետրոսյանին շնորհել Արենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: |