|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2020 թվականի N 11 |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.19854ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 31-րդ, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 29.01.2020 թվականի թիվ 3 դրական եզրակացությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0,19854 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-006-0029-0039) հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ ֆուտբոլի խաղադաշտ կառուցելու համար:
|
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.83 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|