Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերի և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջերով, Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հետևյալ հայտերին`
1. Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ
1.1 Արենի համայնքի Արենի բնակավայրի Նորք թաղամասը սպասարկող փողոցի 100քմ հատվածի փոսային լցում ասֆալտով,
1.2 Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի ասֆալտապատում՝ 800գծամետր,
1.3 Արփի բնակավայրի 1-ին փողոցի փոսային լցում ասֆալտով՝ 1000քմ, 1-ին փողոցի 1-ին նրբանցքի 180գծամետր հատվածի ասֆալտապատում,
1.4 Չիվա բնակավայրի կենտրոնական փողոցի փոսային լցում ասֆալտով՝ 1000քմ.,
1.5 Ռինդ բնակավայրի 14-րդ փողոցի ասֆալտապատում՝ 300գծամետր:
2.Խմելու ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ
2.1 Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի մատակարարման 4 կապտաժների հիմնանորոգում,
2.2 Արփի բնակավայրի խմելու ջրի ՕԿՋ-ի ծածկի կառուցում,
2.3 Ելփին բնակավայրի <<Դիդիվան >> խմելու ջրի 500գծմ ջրագծի վերակառուցում:
3. Ջրահեռացման և կոյուղագծերի հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ
3.1 Արփի բնակավայրի Երևանյան խճուղուն կից 291(580)գծմ կոյուղագծի կառուցում և 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի 82գծմ կոյուղագծի հիմնանորոգում:
4. Ոռոգման ջրագծերի և ջրատարների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ
4.1 Արենի համայնքի Արենի բնակավայրի <<Դոլայի առու>> ոռոգման ջրագծի 1400գծմ հատվածի կառուցում,
4.2 Աղավնաձոր բնակավայրի <<Խանի ձոր-Աբամա>> հանդամասի ոռոգման ջրագծի 450գծմ հատվածի փոխարինում 159 մմ-ոց մետաղյա խողովակով,
4.3 Ագարակաձոր բնակավայրի <<Գերեզմանների առու>>՝ 900գծմ , 250մմ, <<Գոռերի առու>>՝ 400գծմ ,90մմ, <<Ենգիջա>>՝ 200գծմ, 330մմ, <<Հին թաղամաս>>՝ 500գծմ, 150 մմ, ոռոգման ջրագծերի փոխարիրնում ՊՎԽ խողովակներով, և դեպի <<Գերեզմանների առու>> 150գծմ,90մմ-ոց ՊՎԽ խողովակներով, նոր ոռոգման ջրագծերի կառուցում,
4.4 Ելփին բնակավայրի <<Սարի թաղ >> հանդամասի ոռոգման ջրագծի 500գծմ հատվածի կառուցում մետաղյա կիսախողովակներով,
4.5 Չիվա բնակավայրի կենտրոնական ճանապարհից ներքև ոռոգման ջրագծի 700գծմ հատվածի հիմնանորոգում,
4.6 Ռինդ բնակավայրի 6-րդ թաղամասի ոռոգման ջրագծի 100գծմ հատվածի և <<Ջրաղացի դուռ-Եղեգնալիճ>> 3կմ ոռոգման ջրագծի կառուցում:
5. Արենի համայնքի Աղավնաձոր, Ագարակաձոր, Արփի, Ելփին, Չիվա բնակավայրերում պուրակների կառուցում:
6. Արենի համայնքի Արփի բնակավայրում նախկին ճաշարանի շենքի չնորոգված մասի հիմնանորոգում
7. Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզի շենքի 2 բաց պատշգամբների հիմնանորոգում և ծածկերի կառուցում:
8. Սուբվենցիաների ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսական հայտերը:
9. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2019թվականի բյուջեով բավարար ֆիանսական միջոցներ են նախատեսված ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար:
|