Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքում 2020թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում արջի կողմից համայնքի բնակչությանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից հաստատված ցուցակիների համաձայն, հասցված վնասները փոխհատուցելու նպատակով՝ օգնության կարգով հատկացվելիք գումարները տրամադրելուն,
2. Հատկացվելիք դրամական օգնության ընդհանուր չափը կազմում է 3 483 000 ՀՀ դրամ: |