Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 14-ը մայիսի 2020 թվականի թիվ 5 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 14 մայիսի 2020 թվականի թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի բնակավայրի բնակիչ Եղիա Ավետիսյանի դիմումը քննարկելու և համայնքի բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր անասունների ջրախմոցը ջրով ապահովելու նպատակով 500գծամետր պոլիէթիլենային խողովակ հատկացնելուն համաձայնություն տալու մասին,
3. Արենի համայնքի վարչական տարածքում հանքարդյունահանման գործունեություն իրականացնող <<Վայոց Ձոր Ֆրուկտ >> ՍՊԸ-ի տնօրեն Մեխակ Եղիազարյանի կողմից հողամասի վարձակալության պայմանագրի <<4.4.7>> կետով նախատեսված վճարվելիք գումարներից մեկ միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք՝ 3000լիտր դիզելային վառելիք տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
4. Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 2020թվականին օտարվելիք գույքի ցանկը հաստատելու մասին
5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին
6. Արենի համայնքի վարչական տարածքում սպանդանոցներ կառուցելու նպատակով համայնքի բնակչությանը և գործարարներին ուղերձ հղելու մասին
7. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում շարժական սպանդանոց տեղադրելու համար համապատասխան տարածք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
8. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2020թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին,
9. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին
10. Այլ հարցեր |