Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 482-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2024 թվականի N 482-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՆԻ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 21-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 34, 36 և 37 հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ հաստատված Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 3-դ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ Արարատի և ՎՁՄ ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ4/0051/02/23 որոշումը և հիմք ընդունելով Արենի համայնքի Ռինդ բնակավայրի բնակիչ Քրիստինե Գևորգի Թիմբարյանի դիմումը /մտից ՝ 2024 թվականի մայիսի 5 /, Միասնական Սոցիալական Ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի կողմից տրված դրական եզրակացությունը (մտից` 2024 թվականի օգոստոսի5) և Արենի համյանքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով մշտական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 16-ի  N 03 արձանագրությանը կից  եզրակացությունը որոշում  եմ'  

1  Դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված Արենի համայնքի Ռինդ բնակավայրի 4-րդ փողոց, 1-ին փակուղի տուն 4 հասցեի բնակիչ, 28122004 թ ծնված Անի Սամվելի Հարությունյանի նկատմամբ սահմանել խնամակալություն։

2 Քրիստինե Գևորգի Թիմբարյանին /ԱնձAT0560691/, ով հանդիսանում է երեխայի մայրը, ճանաչել Անի Սամվելի Հարությունյանի խնամակալ։    

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Քրիստինե Թիմբարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner