Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Արենի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 6-ի «2020 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 120 որոշման հավելվածի 21-րդ կետից հետո ավելացնել նոր կետեր.
22. Արենի համայնքում գործող մանկապարտեզ հաճախող երեխաների համար ծնողական վճար սահմանել մեկ երեխայի համար ամսական 4000 ՀՀ դրամ,
23. Արենի համայնքի Աղավնաձորի արվեստի դպրոց հաճախող երեխաների համար ծնողական վճար սահմանել մեկ երեխայի համար ամսական 3000 ՀՀ դրամ,
24. Կիրառել արտոնություններ.
ա) Մանկապարտեզ և արվեստի դպրոց հաճախող երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել վարձավճարից,
բ) Մեկ ընտանիքից արվեստի դպրոց կամ մանկապարտեզ հաճախող երեք և ավելի երեխաների դեպքում, մեկ երեխային ազատել ծնողական վճարից,
գ) Արվեստի դպրոցի երեք խումբ հաճախող երեխաներին ազատել մեկ խմբի վարձավճարից,
դ) Առաջարկել համայնքի ղեկավարին սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին, իրենց դիմումի համաձայն, ազատել տեղական վճարներից հանձնաժողովի ուսումնասիրության և դրական եզրակացության առկայության դեպքում: