Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 20-ը հոկտեմբերի 2021 թվականի թիվ 15 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. համայնքի ավագանու թիվ 15 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի Ելփին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվող <<Տանձիկի առու>> ոռոգման ջրատարի կառուցումը հրատապ ծրագրով իրականացնելուն համաձայնություն տալու մասին:
3. Արենի համայնքի Արենի բնակավայրում բնակիչներին խմելու ջրով ապահովելու նպատակով <<Նորավանքի ձոր>> տարածքում նոր խմելուր ջրագծի կառուցմանը համաձայնություն տալու մասին:
4. Արենի համայնքի Ռինդ բնակավայրում գտնվող <<Սակի ընդ Սանս>> ՓԲԸ-ին պատկանող 9.4 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.21241հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին:
5. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին:
6.Արենի համայնքի ավագանու 03.09.2021թ. թիվ 13 նիստում ընդունած թիվ 103 և թիվ 106 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
7. Գործարար Մարինե Հակոբյանի դիմումը քննարկելու և Արենի համայնքի Արենի բնակավայրում բարեգործությամբ հիմնադրվող բացօթյա թանգարանին խմելու ջրով ապահովելուն և արտոնություն սահմանելուն համաձայնություն տալու մասին: |