Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որշումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն՝
- Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.33054հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ արոտ, ծածկագիրը՝ 10-020-0116-) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողատարածքի վրա առկա է ինքնակամ շինություն, առաջարկել Արենի համայնքի ղեկավարին
- ա) ՀՀ կառավարության կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու կամ մերժելու դեպքում 18.05.2006թվականի թիվ 912-Ն և 731-Ն որոշումներով սահմանված կարգերով ընդունել որոշում ինքնակամ կառույցը օրինականացնելու կամ քանդելու մասին:
|