Նկատի ունենալով, որ նախկին Ագարակաձոր համայնքի ավագանին 02 նոյեմբերի 2017 թվականի թիվ 34 որոշումը կայացնելիս <<Վարդաբլուր>> բնապահպանական հիմնադրամի կանոնադրությունը պետական գրանցում չի ունեցել, որի պատճառով հիմնադրամը չէր կարող սահմանված կարգով դիմել և համայնքապետարան ներկայացնել պահանջվող փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը հիմնադրամին անհատույց (անժամկետ) հողեր հատկացնելու համար և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 37-րդ հոդվածի 1-ին և 38 –րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Նախկին Ագարակաձոր համայնքի ավագանու 02 նոյեմբերի 2017 թվականի, << Ագարակաձոր համայնքի ավագանու 30 հունիսի 2017 թվականի թիվ 23 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Ագարակաձոր համայնքի 1000 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը <<Վարդաբլուր>> բնապահպանական հիմնադրամին տրամադրելու մասին >> թիվ 34 որոշման 2-րդ կետը ճանաչել անվավեր:
2. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 14.09.2018թվականի թիվ 88 որոշումը: |