Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, դուրս գրման ենթակա և ոչ պիտանի գույքի ցանկը համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին.
ա) պաշտոնական գրությամբ դիմել Արենի համայնքի կազմի մեջ մտնող նախկին համայնքների ղեկավարներին, դուրս գրման ենթակա գույքի ցանկում ըդգրկված գույքերի մասով պարզաբանումներ ստանալու պահանջով՝ գույքի գտնվելու վայրի և տեխնիկական վիճակի մասին:
բ) ստեղծել հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով համայնքի ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների, սույն որոշման ա) ենթակետում նշված գրության պատասխանները քննարկելու և ավագանու առաջիկա նիստի ընթացքում արդյունքները ամփոփ ելու նպատակով: |