Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 28-Լ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 28-Լ


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ  կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Արենի համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 29-ի «Արենի համայնքի ավագանու 15.03.2006 թվականի թիվ 04/3 որոշմամբ հաստատված, «Արենի» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելու  և խոշորացված «Արենի» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 67-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.

1. Որոշման հերթական համարից հետո «Ն» տառը փոխարինել «Լ» տառով:

2. Որոշման հավելվածի 2.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ կերպ.

Կազմակերպության կողմից իրականացվող գործունեության տեսակներն են.

  • Ջրմուղի, կոյուղու և ոռոգման ցանցերի շինարարություն, վերանորոգում և սպասարկում
  • Գերեզմանների շինարարություն, ցանկապատում և սպասարկում
  • Փողոցային լուսավորության անցկացում, շահագործում և սպասարկում
  • Ճանապարհների և փողոցների բարեկարգում, կանաչապատում և սպասարկում
  • Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպում
  • Կենցաղասպասարկման և կոմունալ ծառայությունների կազմակերպում
  • Իր ենթակայության տակ գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական և անշարժ գույքը համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով օգտագործման տրամադրում
  • Տեղական վճարների գանձման նպատակով պայմանագրերի կազմում և գումարների հավաքագրման կազմակերկում
  • Փառատոնների, մշակութային և սպորտային միջոցառումների ժամանակ աշխատանքների կազմակերպում
  • Բնապահպանության կազմակերպում
  • Շարժական արտադպրոցական կրթության ծառայության մատուցում
  • Միջազգային և տեղական դրամաշնորհային հայտերի կազմում և մրցույթների մասնակցում
  • Զբոսաշրջության և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացում

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner