Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 31-րդ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կառավարության «ՀՀ Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղական համայնքի հողօգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» թիվ 1595-Ն որոշմամբ հաստատված Աղավնաձոր համայնքի հողօգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն.
Արենի համայնքի սեփականությունը հանդիսացող 0.19845հա ընդհանուր մակերես ունեցող հողամասի (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական , գործառնական նշանակությունը՝ գյուղարտադրական, կադաստրային ծածկագիրը՝ 10-006----) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության :
|