Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 02-ը փետրվարի 2021 թվականի թիվ 3 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 02.02.2021թվականի թիվ 3 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի ղեկավարի 2020թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
3. 2021թվականի ընթացքում Արենի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի կառավարման պլանը հաստատելու մասին,
4. Արենի համայնքում զորահավաքային նախապատրաստական մարմնի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին,
5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,
6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին
7. Արենի համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ) հաստատելու մասին
8. Արենի համայնքի ավագանու անդամ Մհեր Ալավերդյանի դիմումը քննարկելու և ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն համաձայնություն տալու մասին
9. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում գտնվող նախկին պոմպակայանի շենքը նվիրաբերությամբ Հայաստանի Հանրապետությանը ի դեմս Պաշտպանության նախարարությանը հատկացնելուն համաձայնություն տալու մասին |