Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 112-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 3 ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.00061ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով և հիմք ըմդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները,  Արենի համայնքի ավագանու 17.03.2022 թվականի թիվ 29-Ա որոշումը և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Մերուժան Ասատրյանի կողմից գնման  համաձայնությունը, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

 

1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված Արենի համայնք, Աղավնաձոր բնակավայր,  1-ին փողոց, 3 փակուղի,   թիվ 4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.00061հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-006-0044-0004, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասի  վրա ինքնակամ կառուցված  առևտր սրահը՝ 3,7քմ մակերեսով,  ուղղակի վաճառքով օտարել  Մերուժան Ասատրյանին՝  առևտրի սրահի համար ՝  34 233 ՀՀ դրամ  և հողատարածքի համար՝ 4831ՀՀ դրամ:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի  պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին  որոշման մասին իրազեկելու պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(790.57 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner