Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի վարչական տարածքում հանքարդյունահանման գործունեություն իրականացնող <<Վայոց Ձոր Ֆրուկտ >> ՍՊԸ-ի տնօրեն Մեխակ Եղիազարյանի կողմից հողամասի վարձակալության պայմանագրի <<4.4.7>> կետով նախատեսված վճարվելիք գումարներից մեկ միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք՝ 3000լիտր դիզելային վառելիք տրամադրելուն,
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին սահմանված կարգով մուտքագրել՝ օգտագործելով համայնքի կարիքների համար: |