Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12 ապրիլի 2001թվականի թիվ 286 և ՀՀ կառավարության 18 մայիսի 2006թ. թիվ 912-Ն որոշումները ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ելփին բնակավայրի 21-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0.10991 հա հողամասը (ծածկագիր՝ 10-020-0083-, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասի վրա ինքնակամ կառուցված մեկ հարկանի կիսանկուղով առանձնատունը՝ ընդամենը՝ 98.62քմ, Եղիշ Մնացականյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն:
2. Հաստատել հողամասի և բնակելի տան համար հաշվարկված գումարները.
ա) հողամասի արժեքը՝ 288 000 ՀՀ դրամ
բ) բնակելի տան համար՝ 162 723 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 450 723 ՀՀ դրամ.
(Որոշումը խմբագրվել է համաձայն Արենի համայնքի ավագանու 13.01.2021թվականի թիվ 002 որոշման)