Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 17-ը դեկտեմբերի 2020 թվականի թիվ 18 նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 18 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. 2021 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3. 2021 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
4. 2021 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. 2021 թվականի համար Արենի համայնքի համայնքաին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. Արենի համայնքի Ելփին բնակավայրի 21-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0.10991հա բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը Եղիշ Մնացականյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին:
7. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային նախնական հայտերին համաձայնություն տալու մասին:
8. 2021 թվականի ընթացքում Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին վառելիք հատկացնելուն համաձայնություն տալու մասին:
9. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս մակնիշի տրակտորները <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն համաձայնություն տալու մասին:
10. Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեում ներառված «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի կողմից նախատեսված և համայնքի բյուջե չվճարած վարձավճարների մասին:
11. Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Խաչիկ Թադևոսյանի դիմումը քննարկելու և 0.07191հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:
12. Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչ Արա Ռոբերտի Ասատրյանին համասեփականության իրավունքով պատկանող 0.0563հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
13. Արենի համայնքի ավագանու 02.11.2020 թվականի թիվ 128 որոշումը անվավեր ճանաչելու մասին:
14. Արենի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին:
15. Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին: