Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի պահանջներով, և համաձայն Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի Արենիի համայնքի ավագանին որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 24-ը հունվարի 2019 թվականի «Արենի համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշումը
- Հաստատել Արենի համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն
ա) մուտքային մասով` 363618.962 հազար ՀՀ դրամ
բ) ծախսային մասով` 409870.933 հազար ՀՀ դրամ
Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը
վարչական մաս` 25083.534հազար ՀՀ դրամ,
ֆոնդային մաս` 21168.437հազար ՀՀ դրամ
2.1 Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1
2.2 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2
2.3 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3
2.4 Հաստատել բյուջեի տարեսկզբի հավելուրդը կամ պակասուրդը` հատված 4
2.5 Հատատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները` հատված 5
2.6 Սահմանել որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները և թույլատրել Արենի համայնքի ղեկավարին ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարել վերաբաշխումներ, որոնք չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 5%-ը: |