Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1 Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
1.1 0.1953 հա (ծածկագիրը՝ 10-017-0229-0034, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը, 5 տարի ժամկետով, մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
1.2 1.203 հա (ծածկագիրը՝ 10-017-0226-0027, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը, 5 տարի ժամկետով, մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
1.3 1հա (ծածկագիրը՝ 10-017-0226-0028, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը, 5 տարի ժամկետով, մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:
1.4 10.21115հա (ծածկագիր 10-017-0222, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայր) հողամասը, 5 տարի ժամկետով, մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ ՝102112(մեկ հարյուր երկու հազար հարյուր տասներկու ) ՀՀ դրամ:
2. Սույն որոշմամբ վարձակալությամբ հատկացվող հողամասերը տրամադրվում են բացառապես գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
|