Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 31-րդ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն, Աղավնաձոր բնակավայրում մինի ֆուտբոլի խաղադաշտ կառուցելու նպատակով, ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն.
0.19845հա ընդհանուր մակերես ունեցող հողամասի (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական, կադաստրային ծածկագիրը՝ 10-006-0029-0039) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության :