Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի Արենի այլ ոչ հարկային եկամուտներ եկամտատեսակում ավելացնել 500 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել 2021թվականի տարեկան բյուջեի ծախսային մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին:
|