Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեի վարչական մասի՝ կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 1100 հազար ՀՀ դրամ, 4239(ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 1500հազար ՀՀ դրամ, ընդամենը՝ 2600հազար ՀՀ դրամ և ուղղել.
ա) նույն ոլորտի 4251(շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին 120հազար ՀՀ դրամ, 4214(կապի ծառայություններ) հոդվածին 410հազար ՀՀ դրամ, 4264 (տրանսպորտային նյութեր) հոդվածին 500հազար ՀՀ դրամ, 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին 70հազար ՀՀ դրամ, 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին 1250հազար ՀՀ դրամ,
բ) Գյուղատնտեսություն գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 4241(մասնագիտական ծառայություններ) հոդվածին 120հազար ՀՀ դրամ,
գ) Արտադպրոցական դաստիրակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4241(մասնագիտական ծառայություններ) հոդվածին 130հազար ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի 2018թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածից պակասեցնել 600հազար ՀՀ դրամ և ուղղել 5134(նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին: |