Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 2.2174 հա (ծածկագիրը՝ 10-025-0106-0010, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման, հասցեն՝ գ. Խաչիկ Կվարցիտի 1-ին թաղամաս 2 հողամաս) հողամասը 5 տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին մրցույթում հաղթած մասնակցի հետ կնքել պայմանագիր, համաձայն որի համայնքի տարածքում ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով յուրաքանչյուր տարի համայնքին նվիրատվության կարգով հատկացնի հինգ միլիոն ՀՀ դրամ:
|