Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 31-րդ, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 29.01.2020 թվականի թիվ 3 դրական եզրակացությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0,19854 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (կադաստրային ծածկագիրը՝ 10-006-0029-0039) հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ ֆուտբոլի խաղադաշտ կառուցելու համար:
|