Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-510-Ն, 26.12.2002թ.) 7-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝
1. Ճանաչել Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համասեփականատերեր Գևորգ Աղվանի Աղախանյանի, Սուսաննա Բիլալի Աղախանյանի, Լուիզա Գևորգի Աղախանյանի և Աննի Գևորգի Աղախանյանի կողմից փաստացի օգտագործվող Արենի համայնքի Ելփին բնակավայրում գտնվող 0.02913 հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի սեփականության իրավունքը:
2. Գևորգ Աղախանյանի և նրա ընտանիքի կողմից փաստացի ավել օգտագործվող 0.02913 հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում: